Քայլելիս սնվելը հանգեցնում է ճարպակալման


16:38 , 31 օգոստոս, 2015

vredno-li-est-na-hoduAraratnews.am-ը գրում է.

Բրիտանական Սուրեյ համալսարանի գիտնականները պարզել են, որ քայլելիս սնվելը կարող է հանգեցնել ճարպակալության: Մասնագետները նշում են, որ քայլելիս սնվելով մարդը չի կարողանում ճիշտ հասկանալ` արդյոք կշտացել է, թե ոչ, ինչի հետևանքով ավելի շատ է  ուտում:

Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են 60 կանանց տվյալներ, որոնց առաջարկել են շոկոլադե սալիկ ուտել երեք տարբեր պայմաններում` միջանցքում քայլելիս, հեռոստացույցի  առջև նստած կամ ընկերների հետ շփվելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ քայլելիս սնվողները այդ օրվա ընթացքում 5 անգամ ավելի շատ շոկոլադ են կերել:

Մասնագետների կարծիքով`  քայլելու ժամանակ  մարդիկ հաճախ չեն կենտրոնանում սնունդի ու սնվելու վրա, և հաճախ բախվում են գերսնվելու խնդրի հետ: