16:26 , 31 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Եվրոպական երկրները պետք է միանան «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ Սիրիայում օդային հարվածներ իրականացնելով իսլամիստների դիրքերի ուղղությամբ, հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը:
«Ես վստահ եմ, որ եվրոպացիները պետք է մասնակցեն Սիրիայի և Իրաքի տարածքում կոալիցիայի օդային հարվածներին»,-Australian թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բիշոփը:
Ըստ նրա՝ դա կօգնի «վերջ դնել համաշխարհային մասշտաբի ճգնաժամին, որն առաջացել է Սիրիայից ու Իրաքից միլիոնավոր մարդկանց հարևան երկրներ, ապա Եվրոպա փախուստի հետևանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ