16:20 , 31 օգոստոս, 2015
Անանուխի թեյն ընդունում են մրսածության ժամանակ և աշխատանքային օրվա ավարտից հետո հանգստանալու համար։ Սակայն դրանով անանուխի թեյի օգտակարությունն առողջության համար չի ավարտվում։ Այս մասին հայտնում է allwomen.net.ua-ն։
Անանուխի թեյի մեջ պարունակվում են մեծաքանակ օգտակար նյութեր, ինչպիսիք են ասկորբինաթթուն, կարոտինը, В խմբի վիտամինները և այլն:
Մեթոլի շնորհիվ անանուխի թեյը կարող է բակտերիասպան ազդեցություն ունենալ։
Անանուխի թեյն կհանգստացնի նաև դաշտանային ցավերը, օգտակար է ստենոկարդիայով և հիպերտոնիայով տառապող մարդկանց համար։
Անանուխի թեյն արդյունավետորեն է գործում մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում։ Այն միանգամայն անվտանգ է։, լավացնում է արյան շրջանառությունը։ Այն կազատի նաև ամենաուժեղ գլխացավից։
Առավոտյան խմելիս այն աշխուժացնում է և կայտառ պահում ողջ օրվա ընթացքում, ցերեկը խմելիս այն բարելավում է մարսողությունը, իսկ երեկոյան՝ լիցքաթափում։