16:00 , 31 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի դարպասների մոտ բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանդրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` բախումների հետևանքով կան վիրավորներ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մի քանի հարյուր ցուցարարներին Ռադայի մոտից հեռացնելու համար մեծ թվով տարբեր միջոցներով զինված ոստիկանների է ներգրավել:
Սադրանքի հետևանքով նռնակ է նետվել ոստիկանների վրա, վիրավորվել է 15 իրավապահ, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: