15:22 , 31 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Թեհրանը մշակել է Սիրիայում խաղաղության հաստատման նոր նախագիծ, որը ներկայացնելու է ՄԱԿ-ի քննարկմանը: Մինչ այդ նախագծի վերաբերյալ մանրամասնություններ չեն հաղորդվելու: Իրանագետ Ռուդիկ Յարալյանը նշում է, որ հետևելով ԻԻՀ բարձրաստիճան պաշոնյաների՝ վերջին օրերի հայտարարություններին՝ կարելի է ենթադրել, որ նախագիծը չի նախատեսելու Բաշար Ալ-Ասադի հեռացում իշխանությունից կամ Սիրիայի գործող կառավարության հրաժարական:
«ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ուղղակիորեն հայտարարել է այն մասին, որ «ԻԻՀ-ը մինչև վերջ պաշտպանելու է Բաշար Ալ-Ասադին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ