14:22 , 31 օգոստոս, 2015
Pastinfo.am-ը գրում է.
28-ամյա Սևակը ամբաստանվում է` դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարներ տարածելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Սևակը 19.06.2015թ-ին իրեն պատկանող կայքում` «18+» անվանումով բաժնում, «Անժելա Սարգսյանի այն այլասերված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/» վերտառությամբ 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ է տեղադրել և տարածել` այդկերպ դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները համացանցի չափահաս օգտատերերին համար հասանելի դարձնելով:
Սևակին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: