«Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել բուտուլիզմ ախտորոշումով քաղաքացի


11:32 , 31 օգոստոս, 2015

«Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել բուտուլիզմ ախտորոշումով քաղաքացի168.am-ը գրում է.

Օգոստոսի 30-ին` ժամը 12:45-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել բուտուլիզմ ախտորոշումով քաղաքացի:

Վերջինս 1980 թվականի ծնված Գյումրի քաղաքի բնակիչ` Ք. Ս.-ն է: Քաղաքացին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն:

Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարկայնության հետ կապերի եւ լրատվության բաժին