11:16 , 31 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Սպիտակ տունը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ցանցահենային հարձակումների մեջ: Պաշտոնական որոշում կկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, գրում է The Washington Post-ը: Երկրի կառավարությունում և պետքարտուղարությունում այս լուրը չեն մեկնաբանել: Նշվում է, որ պատժամիջոցները չեն կիրառվի ԱՄՆ կադրրերի գործակալության դեմ ցանցահենային հարձակման դեպքում, քանի որ դա ավելի շուտ հետախուզական հարձակում է, քան արդյունաբերական: