Նավթի գինը սկսել է նվազել


11:00 , 31 օգոստոս, 2015

Lragir.am-ը գրում է.

Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են: Դրա մասին են վկայում Նյու Յորքի եւ Լոնդոնի բորսաների ցուցանիշները: Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը նվազել է 1,94 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց 49,08 դոլար: WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,70 տոկոսով եվ մեկ բարելի դիմաց կազմել 44,45 դոլար:

«Գների նահանջը խոսում է այն մասին, որ շուկան վերադառնում է իրականության, որեւէ արտառոց բան տեղի չի ունենում», համարում է Fat վերլուծաբանը, որին մեջբերում է Բլումբերգ գործակալությունը: Վերլուծաբանն ասել է, թե չէին սպասում էական փոփոխություններ նավթի գնի առումով: «Մենք սպասում ենք, որ նավթը պետք է էժանանա, ոչ թե թանկանա», ավելացրել է վերլուծաբանը:

Նախորդ շաբաթվա վերջում նավթի համաշխարհային գինը մի քանի շաբաթ էական անկումից հետո կտրուկ բարձրացավ եւ հասավ մեկ բարելի դիմաց 50 դոլարի: