10:20 , 31 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:
Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ