Լեզուն օրգանիզմի հայելին է. ինչպես հասկանալ օրգանիզմի վիճակը լեզվի միջոցով (լուսանկարներ). Armlur.am


10:28 , 31 օգոստոս, 2015

Armlur.am-ը գրում է.

Լեզուն մարմնի յուրահատուկ մասերից է, որը յուրաքանչյուրիս անչափ անհրաժեշտ է: Նրա օգնությամբ մենք շփվում ենք, ուտելիք ենք օգտագործում, անգամ կարող ենք ամբողջ մարմնի վիճակի մասին տեղեկանալ: Նայելով լեզվին՝ փորձառու բժիշկը կարող է հայտնել այն մասին, թե ինչպես է շրջակա միջավայրը, դիետան և կենսակերպն ազդում մարմնի ընդհանուր վիճակի վրա: Եթե ձեռքիդ տակ հայելի ունես, կարող ես հենց այս պահին իմանալ ողջ ճշմարտությունը քո մարմնի մասին:

Առողջ լեզու

Առողջ լեզվի գույնը միշտ միատոն վարդագույն է: Իսկ ինքը՝ օրգանը, թաց, առանց ինչ-որ շերտի, կետիկների, բշտիկների, ակոսների և թարախյին վերքերի: Սա ցույց է տալիս այն, որ որովայնը և ստամոքսաղիքային համակարգը առողջ են և ճիշտ ձևով են «արձագանքում» նյութափոխանակությանը:

Փառ լեզվին

Նման լեզուն  «հուշում է», որ խնդիրներ կան լյարդի կամ աղեստամոքսային տրակտի հետ: Քանի որ միայն այս նախանշանով դժվար է ստույգ ասել խնդիրների մասին, ուստի ճիշտ կլինի դիմել բժշկի:

2. Սպիտակ փառի հաստ շերտ

Եթե լեզուն այս տեսքն ունի, սա վատ նշանն է այն բանի, որ որոշ օրգաններ լավ չեն կատարում իրենց ֆունկցիան: Սա նաև կարող է «հուշել» վիրուսային ինֆեկցիայի մասին:

3. Դեղին

Փառի այս վիճակը խոսում է լյարդի կամ լեղապարկի հիվանդության մասին: Ինչպես նաև կարող է լինել վատ նյութափոխանակության կամ սննդի լճացման նախանշան:

4. Անհամաչափ ներկված, ակոսիկներով պատված լեզու

Նման «քարտեզային» լեզուն աղեստամոքսային հիվանդությունների ստույգ նախանշանն է: Եթե խազերն այնքան խորն են, որ նման են ճաքերի, ապա սա խոսում է այն մասին, որ արյան մեջ գերակշռում է շաքարի պարունակությունը: Սահմանել ճիշտ ախտորոշում կօգնի բժիշկը:

Լեզվի գույնը

1. Խամրած-սպիտակ լեզու

Գունատ կամ սպիտակ լեզուն մարսողական համակարգի խնդիրների մասի է գուժում: Օրգանի նման գույնը հաճախ ուղեկցվում է հեղուկ լուծույթով, սառը ձեռքերով կամ ոտքերով, հոգնածությամբ կամ որովայնի այտուցվածությամբ:

Ծայրահեղ խամրած, չոր լեզուն ևս կարող է սակավարյունության մասին խոսել, որը, որպես կանոն, ուղեկցվում է տագնապի զգացումով, գլխապտույտով, հիշողության կորուստով, անքնությամբ, ճաքճքող շուրթերով:

2. Կարմիր լեզու

Վառ կարմիր լեզուն գրեթե միշտ խոսում է օրգանիզմի ինֆեկցիայի մասին: Լեզվի վրայի կարմիր կետիկները մարմնի ջերմության կամ արյան բորբոքման նախանշան են: Երեխաների մոտ հնարավոր է այդկերպ առաջանա իմունային պատասխան ինֆեկցիային: Մուգ կարմիր գույնը երիկամների հետ կապված խնդիրների կամ օրգանիզմի թունավորման մասին է խոսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ