09:45 , 31 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին խնդիրներ չեն լինի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Գրում է Anadolu գործակալությունը:
Նա նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին և միշտ աջակցելու է եղբայրական հանրապետությանը: Ըստ Դավութօղլուի` Ադրբեջանի հաղթանակները` Թուրքիայի հաղթանակներն են, իսկ Թուրքիայում օգոստոսի 30-ին նշվող հաղթանակի օրը նաև տոն է Ադրբեջանում:
Ամեն տարի Թուրքիան օգոտոսի 30-ին նշում է Դումլուփընարում անկախության տարած հաղթանակը որպես Հաղթանակի օր: