Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում


09:35 , 31 օգոստոս, 2015

ybzE75AV-FIՖուտբոլային հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարել է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է կարիերան շարունակել Թուրքիայում:

«Օզբիլիսի տրանսֆերը ցանկանում էին վաճառել, սակայն նա հրաժարվեց Թուրքիա տեղափոխվել, որտեղից առաջարկներ ուներ»,- նշել է Առուստամյանը:

Հիշեցնենք՝ Արասը տեղ չի գտնում մոսկովյան ակումբի հիմնական կազմում: