08:35 , 31 օգոստոս, 2015
Սպիտակ տանը պատրաստ են պատժամիջոցներ սահմանել չինացի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց համար կարող էին շահավետ լինել անհայտ չինացի ցանցահենների հարձակումները։
Պաշտոնական որոշում կընդունվի երկու շաբաթվա ընթացքում՝ գրում է Washington Post-ը։ Կառավարությունում և պետդեպում տեղեկությունը չեն մեկնաբանել։
Նշվում է, որ պատժամիջոցներ չեն սահմանվի ԱՄՆ կադրային գործակալության վրա հարձակումների մեղավորների նկատմամբ, քանի որ դա եղել է հետախուզական գործողություն, ոչ թե արդյունաբերական լրտեսում։