ԴԱԻՇ-ի գրոհայինները Պալմիրայում պայթեցրել են ևս մեկ հնագույն տաճար


07:55 , 31 օգոստոս, 2015

world_06_0_temp-1440912347-55e293db-620x348ԴԱԻՇ ծայրահեղական շարժման գրոհայինները Պալմիրայում պայթեցրել են 1-ին դարում կառուցված Բելա տաճարը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան խմբին։

Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի իրավապաշտպանների տվյալներով՝ տաճարը վնասվել է, սակայն մասշտաբները դեռևս հայտնի չեն։

Ականատեսներից մեկի խոսքով՝ պայթյունը շատ ուժգին է եղել, և միայն մեկ պատ է կանգուն մնացել։

Տաճարը կառուցվել էր մ.թ. 32 թվականին և համարվում էր հնագույն քաղաքի ամենահին կառույցներից մեկը։