Չափազանց մեծ լեզվով ծնված երեխան հազվադեպ հանդիպող հիվանդությամբ է տառապում (լուսանկարներ)


05:32 , 31 օգոստոս, 2015

Ծնվելուց հետո Օուշի Վարնին չէր կարողանում փակել բերանը, իսկ լեզուն միշտ դուրս ընկած էր։ Բժիշկները շտապեցին հանգստացնել ծնողներին՝ ասելով, որ դա շուտով կանցնի։ Բայց ժամանակը գնում էր, իսկ փոքրիկի լեզուն ոչ մի կերպ հետ չէր գնում։ Այդպես շարունակվեց 3 ամիս։ Դրանից հետո, չվստահելով բժիշկների խոսքերին, ծնողները դիմեցին ավելի փորձառու մասնագետների, ովքեր աղջնակի մոտ Բեքվիտ–Վիդեմանի սինդրոմ ախտորոշեցին, որը գենետիկական շեղում էր։

Девочка родилась с большим языком, он не помещается у неё во рту (6 фото)
Այդ համախատանիշը հանդիպում է 13.700 երեխայից 1–ի մոտ։ Այն ուղղորդվում է մի շարք կողմնակի ազդեցություններով, որոնց թվում են մարմնի տարբեր մասերի ոչ համաչափ զարգացումն ու շնչառության հետ կապված խնդիրները։ Իսկ դա հենց այն էր, ինչով տառապում էր Օուշին։

Девочка родилась с большим языком, он не помещается у неё во рту (6 фото)
Девочка родилась с большим языком, он не помещается у неё во рту (6 фото)
Դեռևս ուլտրաձայնային հետազոտության նկարներում երևում էր, որ փոքրիկի բերանը փակ չէ` չափազանց մեծ լեզվի պատճառով։ Չհասկանալով, որ աղջնակը հիվանդ է, ուլտրաձայնային հետազոտությունն անցկացնող բժիշկը երեխայի մորն ասել էր.

–Տեսեք, թե ինչ ուրախությամբ է նա ցույց տալիս իր լեզուն...
Девочка родилась с большим языком, он не помещается у неё во рту (6 фото)
Ներկա պահին փոքրիկը թերության վերացման վիրահատության է ենթարկվել, ինչից հետո կկարողանա նորմալ ուտել, խոսել և շնչել։

Девочка родилась с большим языком, он не помещается у неё во рту (6 фото)
Девочка родилась с большим языком, он не помещается у неё во рту (6 фото)