04:35 , 31 օգոստոս, 2015
Դեռևս օգոստոսի 25–ին Կարս-Սարիղամիշ հատվածում պայթեցվել էր Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակը:
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտարարել է, որ գազատարի վրա հարձակվել և պայթեցրել են PKK-ի զինված ապստամբները: Եվ դա հաստատեց երեկ քրդերի հրապարակած տեսանյութը, որտեղ պարզ երևում է պայթյունի պահը։
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է թե՛ Կարսում, թե՛ Սարիղամիշում, իսկ վառվող գազի՝ երկինք բարձրացող բոցերն անգամ տեսանելի են եղել Էրզրումից և Կարսից: