16:46 , 30 օգոստոս, 2015Armlur.am-ը գրում է.
Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, որի շրջանակում հեռուստադիտողներին սպասվում են որոշ անակնկալներ: Երրորդ եթերաշրջանը կհամալրվի նոր դեմքերով, որոնցից մեկը Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է, ով հեռուստադիտողներին հայտնի է նաեւ սերիալներից: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր կերպարի, անցած ուղու եւ առաջիկայի ծրագրերի մասին:
-Հեռուստադիտողները Ձեզ կհիշեն նաեւ «Poker.am» ֆիլմից: Գեղարվեստական ֆիլմերում Ձեզ էլի կտեսնե՞նք:
-Ուրախ եմ, որ այսօր բավական մեծ թվով ֆիլմեր են նկարահանվում, եւ դերասանները հնարավորություն ունեն իրենց փորձելու տարբեր կերպարներում: Մեզ պակասում է միայն գումարը. ունենք շատ լավ մտածող ռեժիսորներ, նկարահանող թիմ. միայն ֆինանսի գործոնն է, որ խոչընդոտում է ֆիլմի մասշտաբայնությանը: Ինչ վերաբերում է նոր ֆիլմում նկարահանվելուն, ապա նշեմ, որ շուտով էկրան կբարձրանա Դավիթ Բաբախանյանի, «Հյուսիս-հարավ» ֆիլմը, որտեղ ես նույնպես ունեցել եմ իմ դերակատարությունը:
-Դուք զբաղվել եք նաեւ մոդելային գործունեությամբ: Ռեժիսորները Ձեզ ընտրելիս հաշվի նստե՞լ են այդ հանգամանքի հետ, որքանո՞վ է դա օգնել Ձեզ Ձեր կարիերայում:
-Չեմ կարծում, թե իմ կերպարները կերտելու հարցում կազմվածքս մեծ նշանակություն է ունեցել. երեւի ավելի շատ խառնվածքս է որոշիչ եղել: Թեպետ դերասանը, միանշանակ, պետք է հետեւի իր կազմվածքին: Հայ դերասաններն, օրինակ, բեմ դուրս գալիս ֆիզիկապես շատ պատրաստված չեն: Թեեւ երիտասարդների շրջանում արդեն տեսնում եմ հակառակ միտումը: Ինչ վերաբերում է մոդելային գործունեությանը, ապա դրանով ես զբաղվել եմ մինչեւ թատերական ինստիտուտ ընդունվելը՝ դեռեւս դպրոցական տարիներից: Այդ աշխատանքը, սակայն, շարունակական չեղավ, քանի որ մոդելային ոլորտը Հայաստանում երբեք կայուն հիմքերի վրա դրված չի եղել:
Շարունակությունն՝ այստեղ