13:24 , 30 օգոստոս, 2015
Ցանկացած հանճարեղ տեքստ, այդ թվում՝ Սահմանադրություն, կարելի է շրջանցել, եթե չունենաս պարզ սահմանապահի բարոյականություն ու պատասխանատվություն: Եթե չունենաս գիտակցում, որ արվածը համահավաք ազդեցություն և նշանակություն է ունենալու, հետևապես չի կարող պրոյեկտվել առանձինների տրամաբանության, շահերի և հեռանկարների վրա, չի կարող սահմանի երկու կողմերում թողնել յուրայինների և ընդդիմացողների: Սահմանադրությունը, որ հաճախ նաև Մայր Օրենք ենք կոչում, չի կարող խորթ մայր լինել և ունենալ տարբերակված ծնողական խնամք: