20:00 , 30 օգոստոս, 2015
Հայաստանի արևի տակ էս կարգի դրական ու լավ բաներ էլ են տեղի ունենում:
Պարզվում է, որ անկախ ծեծուջարդերից, բողոքներից, համը հանող կառավարությունից ու ընդդիմությունից, ֆբ լայքերից, շոգից, վթարներից, գոյություն ունեն մարդիկ, որոնք վստահ եմ, որ երջանիկ են իրենց մասնագիտությամբ աշխատելով: Հաստատ պիտի երջանիկ լինեն, որ՛տև ոչ միայն իրենց օգտակար ու պետքական մասնագիտությամբ են աշխատում, այլև մեծ օգուտ, ահավոր շատ դրական լիցքեր են տալիս մեզ նման սովորականներին:
Մենակ թե ես չգիտեմ՝ ինչի՞ շամշյան կետ քոմն ավելի շատ է մեջբերվում, քան էս կարգի կարևոր նյութերը:
- «Տիգրանակերտի հետազոտությունը ոչ թե մեր ակնկալիքներն արդարացնող միջոցառումներ են, այլ հետազոտություններ են, որոնց նպատակն է եզրակացությունների հանգել բացահայտումների արդյունքում: Տիգրանակերտը վերականգնելու է Արցախի վաղ և միջնադարյան մշակույթի մի այնպիսի կերպար, որը սենսացիոն նորույթ է լինելու: Դա չի լինելու մեր նախկին ցանկությունների թվագրությունների ապացույցը, դա լինելու է ունիկալ կերպար, շատ ավելի խորը մանրամասն ու շատ ավելի տրամաբանված»,-ասաց նա: Ի դեպ, ըստ հնագետի քաղաքի ընդհանուր տարածքը, ըստ հաշվարկների, 70 հեկտար է, իսկ արշավախումբը 10 տարիների ընթացքում պեղել է ոչ ավել, քան 2-3%-ը: