19:24 , 29 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
ՌԴ պետդուման համաձայն չէ պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այն հայտարարության հետ, որով առաջարկում է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: «Խոսում է Մոսկվան» եթերի ժամանակ ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Հիշեցնենք, որ «Նորությունների ռուսական ծառայության» եթերում Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ դիվաագիտական հարաբերությունները պետք է ժամանակավորապես դադարեցնել: Այսպես նա մեկնաբանել էր Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ամերիկյան վիզային տալու հետ կապված իրավիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ