21:15 , 29 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Հնդկաստանի հյուսիսում սկսել են վճարել երեխաներին հասարակական զուգարաններից օգտվելու համար: Դա արվում է փողոցում կարիքները հոգալու ավանդույթի վերացմանն ուղղված հասարակական ծրագրի շրջանակում:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հաշվարկների համաձայն` աշխարհում ավելի քան մեկ մլրդ մարդ ներկայում իր բնական կարիքները հոգում է փողոցում, ինչը նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը:
Այդ մարդկանց կեսից ավելին բնակվում է Հնդկաստանում և չնայած իշխանությունների ջանքերին` պարզապես մուտք չունեն դեպի զուգարաններ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է մինչև 2019 թվականը վերջ դնել այդ երևույթին, սակայն Հնդկաստանում BBC-ի թղթակցի խոսքով` դա չափազանց լավատեսական կանխատեսում է: