Վայոց ձորում կարկուտ է տեղացել


17:58 , 29 օգոստոս, 2015

Newsbook.am-ը գրում է.

Օգոստոսի 29-ին` ժամը 17.07-ին, տեղակատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում օգոստոսի 29-ին` ժամը 16:30-ից մինչև ժամը 17.00-ը տեղացել է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայությունը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի սպասարկվում: Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար: