Հոնկոնգի խանութներից մեկում գողը 220 հազար դոլար արժողությամբ ադամանդը փոխարինել է կեղծով


17:39 , 29 օգոստոս, 2015

769432_20150829121853Հոնկոնգի թանկարժեք զարդերի խանութներից մեկից ճարպիկ գողը տարել է 220 հազար դոլար արժողությամբ ադամանդ՝ դրա տեղը դնելով իր հետ նախապես բերած կեղծ քարը: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել՝ հայտնում է newsru.com-ը:

Գալով խանութ՝ նա ներկայացել է որպես այցելու և խնդրել է ցույց տալ իրեն թանկարժեք ադամանդը: Այն իր ձեռքը վերցնելով նա վաճառողին է վերադարձրել կեղծը և հանգիստ հեռացել է:

Երբ խանութի աշխատակիցները գլխի են ընկել, որ ադամանդը կեղծ է, դիմել են ոստիկանություն: Ոստիկանները պարզել են, որ խանութի տեսախցիկները նկարահանել են գողության պահը և կարողացել են ստանալ գողի լուսանկարը: Սակայն կասկածյալը դեռ ձերբակալված չէ: