19:50 , 29 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
ԱՄՆ Նյու Յորք նահանգում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնում ABC հեռուստաընկերությունը:
Փորձնական թռիչքի ժամանակ օդաչուն կատարել է այն հնարքները, որոնցով պետք է հանդես գար ավիաշոուին: Սակայն, ականատեսների պատմելով, օդաչուի խցիկից հանկարծ թանձր ծուխ է երևացել, ապա ինքնաթիռի ետնամասը պոկվել և ընկել է:
Ավիաշոուի կազմակերպիչները որոշել են չեղյալ չհամարել միջոցառումը: