ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայի հետ համաձայնությունը


15:32 , 29 օգոստոս, 2015

ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայի հետ համաձայնությունըPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանը չեղարկել է Ուկրաինայի հետ համաձայնությունը «Կովկաս» և «Ղրիմ» անցակետերով երկաթուղային և լաստանավային ուղղակի հաղորդակցություն իրականացնելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն: 

Համաձայնագիրը, որի կասեցման մասին որոշումը ստորագրվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից օգոստոսի 25-ին, ստորագրվել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2004թ-ին Կերչում: 

2013թ-ին Ղրիմի բոլոր այցելուների 66%-ը օգտվում էին երկաթուղային հաղորդակցության միջոցներից, անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 40%, իսկ 2015թ-ի ընթացքում Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը լիովին դադարեցվել է Ուկրաինայի կողմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ