Գիտնականները պարզել են, որ մարդու դեմքը շատ բան կարող է պատմել նրա մանկության մասին


15:26 , 29 օգոստոս, 2015

girl-looking-at-mirror1Շոտլանդացի գիտնականները վստահ են, որ մարդու մանկության մասին կարելի է կարծիք կազմել՝ նրա դեմքի համաչափությունից ելնելով, գրում է telegraf.com-ը:

Ուսումնասիրելով 83 տարեկան մոտ 292 մարդկանց դեմքի կառուցվածքը՝ Էդինբուրգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ որքան համաչափ են մարդու դիմագծերը, այնքան երջանիկ մանկություն է նա ունեցել:

Գիտնականների կարծիքով՝ դեմքի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն են թողնում հիվանդությունները, սթրեսները, ձանձրույթը, ծխախոտի ծուխը և շատ այլ գործոններ: