Տեսնես՝ մեր ընդդիմադիրներն իրենք իրենցից չե՞ն հոգնել


13:48 , 29 օգոստոս, 2015

Հայաստանը մի հրաշք երկիր է, որի ընդդիմադիրները շուրջ տասը տարի իրար միս են ուտում «ամենաընդդիմադիր»-ը տիտղոսի համար։ 
Մի հրաշք երկիր է, որտեղ ամեն քաղաքական գործընթացից հետո ընդդիմադիր դաշտն ալեկոծվում է, ու հայտնի խումբը նախկին թիմակիցների հերթական խմբաքանակին օծում է «հաճախորդ»։
Մի հրաշք երկիր է, որի ընդդիմադիր կուսակցություններն իրար ավելի շատ են վարկաբեկել ու հայհոյել, քանի իշխող Հանրապետականներին:
Տեսնես՝ իրենք իրենցից չեն հոգնե՞լ։