Բալոտելին դեռ պետք է արժանանա Իտալիայի հավաքականի հրավերին. Անտոնիո Կոնտե


13:42 , 29 օգոստոս, 2015

Antonio+Conte+Italian+Football+Federation+SXr6ZTT5NnfxԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ մտադիր է հավաքական հրավիրել Սեբաստյան Ջովինկոյին և Անդրեա Պիրլոյին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Ջովինկոն Կանադայում մեծ հաջողությունների է հասել: Նա վերադառնում է իր նախկին մակարդակին և կարող է մեծ օգուտ տալ հավաքականին: Նույնը կարող եմ ասել նաև Պիրլոյի մասին: Նա մինչև այսօր համարվում է հավաքականի կարևորագույն ֆուտբոլիստը:

Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա հավաքականի դռները բաց են բոլորի համար: Սակայն հավաքականում հանդես գալու համար պետք է լավ մարզավիճակում լինել և հետևել պահվածքին: Մեզ հետաքրքրում են նաև մանրուքները»,- հայտարարել է Բալոտելին: