ՄԱԿ-ի ԱԽ-ը Սիրիայում և Իրաքում հակամարտության կողմերին կոչ է արել խաղաղ բնակչությանը պաշտպանել բռնություններից


11:54 , 29 օգոստոս, 2015

image-resizerՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Իրաքում և Սիրիայում զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնությունների կիրառումը, ինչպես նաև հակամարտության կողմերին կոչ է արել խաղաղ բնակիչներին զերծ պահել նմանատիպ անարգանքներից, հայտնում է TASS-ը:

Անվտանգության խորհուրդը ուրբաթ երեկոյան իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ զինված հակամարտությունների պայմաններում սեռական բռնությունների կիրառումը հանդիսանում է ռազմական հանցագործություն և «Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 25-ին հատուկ ժողով է անցկացրել, որի ընթացքում լսել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրի հաշվետվությունը հակամարտության պայմաններում սեռական բռնությունների խնդիրների վերաբերյալ: Նա պատմել է ԴԱԻՇ-ի զինյալների գազանությունների մասին, ովքեր սեքսուալ ստրկությունը վերածել են բիզնեսի, ինչը նրանց բերում է միլիոնավոր դոլարներ, միաժամանակ նպաստելով խմբավորման մեջ ներգրավելու նոր զինյալների: