Չէ՛, խոսքս ամենևին օտար լեզուներով (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն...) խոսելու մասին չէ: Գրառումս Նոր Կտակարանում` հիմնականում Սուրբ Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում հիշատակված լեզվախոսության, այսպես կոչված անիմանալի լեզուներով խոսելու շնորհի (глосолалия, speaking tongues) մասին է: Սուրբ Հոգու այս շնորհի (հմմտ. Ա Կորնթ. 12:1-11) մասին Սուրբ Պողոսն ասում է. «Կամենում եմ, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեք...», «...լեզուներ խոսելը մի՛ արգելեք» (Ա Կորնթ. 14:5, Ա.Կորնթ 14:39):
Ավելին, որոշ մեկնություններ ենթադրում են, թե Սուրբ Պողոսն ինքը այդ շնորհից անմասն չի եղել (Ա Կորնթ. 14:18), բայց միևնույն ժամանակ առաքյալը այսպիսի եզրակացության է գալիս. «...եկեղեցու մեջ կամենում եմ հինգ խոսք խոսել խելքով, քան բազում խոսքեր՝ լեզվով (Ա Կորնթ 14:19):
Այնուամենայնիվ, Կորնթացիների այս նամակի 14-րդ գլուխը ապացուցում է, որ արդեն առաջին դարում լուրջ խնդիրներ կային լեզվախոսության շնորհի հետ կապված: Ահա այս շնորհի զեղծարարումից ու իմիտացիայից (օրինակը կարող եք դիտել այստեղ :) ) և եկեղեցում դրա սխալ ու կամայական կիրառումից խուսափելու համար (օրինակը կարող եք դիտել այստեղ :( ) Պողոս առաքյալը առաջ է քաշում մի քանի պայմաններ, որոնք պիտի փաստեն այդ շնորհի` Սուրբ Հոգուց լինելու մասին և թույլ տան իրական շնորհը զանազանել կեղծից: Համառոտ ծանոթանանք այդ պայմաններին`
Առհասարակ խորհուրդ կտամ նաև Կորնթացիներին ուղղված Ա նամակի 14-րդ գլուխը կարդալ ամբողջովին: Ցանկացողները կարող են կարդալ նաև բավական վաղուց գրված Super Man հոդվածը: Տերը օրհնի բոլորիդ: