09:10 , 29 օգոստոս, 2015
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի գյուղերից մեկի բնակիչները 15 և 23-ամյա քույրերին դատապարտել է բռնաբարության այն բանի համար, որ նրանց եղբայրը փախել է ամուսնացած կնոջ հետ։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։
Նշվում է, որ մարտին երիտասարդը փախել էր սիրելիի հետ, ում դրանից մեկ ամիս առաջ հարկադիր ամուսնացրել էին մեկ ուրիշի հետ՝ փոխանցում է The Mirror-ը։
Գյուղական խորհրդի որոշմամբ, որի կազմի մեջ միայն տղամարդիկ են, աղջիկներին պետք է բռնաբարել և մերկ ներկայացնել հանրությանը՝ «վրեժխնդիր լինելու եղբոր արարքի համար»։
Մինչ այդ որոշման ընդունումը՝ աղջիկները հարազատների հետ, վտանգ զգալով, շտապ լքել էին գյուղը։ Մեկ շաբաթ անց զայրացած գյուղացիներն ավերել էին նրանց տունը։
Իրավապաշտպանները դիմել են հնդկական իշխանություններին՝ անհապաղ միջամտելու և Կումարի քույրերին պաշտպանելու խնդրանքով։