Տոսկանայում վաճառքի է հանվել Միքելանջելոյի դղյակը


02:54 , 29 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Տոսկանայում վաճառքի է հանվել Վերածննդի դարաշրջանի հանրահայտ նկարիչ եւ քանդակագործ Միքելանջելոյի դղյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Daily Mail»-ը, 8 ննջասենյակից եւ 2.5 հա լիմոնի այգուց բաղկացած դղյակի նախնական գինը 7 միլիոն եվրո է: Ըստ պատմական վկայությունների` Միքելանջելոն դղյակը գնել է 1549թ-ին: Նրա ընտանիքը դղյակի սեփականատերն է եղել մինչեւ 1867թ-ը:

Ներկայիս սեփականատերը դղյակի արտաքին տեսքի եւ հարդարանքի մեջ փոփոխություններ չի մտցրել: Սեփականատիրոջ ներկայացրած փաստաթղթղերում դղյակը թվագրվում է 11-րդ դարով, որտեղ նշվում է, որ «այն ժամանակին ձեռք է բերել հարգարժան Միքելանջելոն»: