11:38 , 26 նոյեմբեր, 2012Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «գոմեշի մսի գործով» կա երրորդ բռնված գլուխը: Դա Վարդան Թունյանն է, որը, ինչպես հայտնի է, Պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետի պաշտոնը: Փաստորեն նա երրորդն է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանից հետո: