Բրիտանական ընկերությունը Pink Floyd-ին կվերադարձնի նրանց ալբոմի շապիկի փչովի խոզուկին


23:49 , 28 օգոստոս, 2015

pink-floyd-new-albumՎիզուալ և կիրառական արվեստի բնագավառում աշխատող Air Artist բրիտանական ընկերությունը Pink Floyd խմբին կտա փչովի խոզուկը, որը 1977 թվականին հայտնվել էր Animals ալբոմի շապիկին, հայտնում է Reuters-ը:

1976 թվականին Օլջի (Algie) անունով օդանավ-խուզուկին օդ էին բաց թողել` ալբոմի շապիկի լուսանկարի համար, որի պատճառով լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում մի քանի չվերթներ հետաձգվել էր: Դրանից հետո խոզուկին տեղափոխել են Air Artists-ի պահեստ: Սակայն, երբ որ աճուրդային տունը խոզուկին ներգրավեց հաջորդ վաճառքի ցուցակում, Air Artists-ը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում խոզուկին վաճառել:

«Խուզուկը վերադառնում է Pink Floyd-ի մոտ: Նրանք ցանկանում են, որ նա վերադառնա տուն»,- հայտնել է Air Artists-ի ղեկավար Ռոբ Հարիսը: