Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի կահավորումը կավարտվի դեկտեմբերին


19:49 , 28 օգոստոս, 2015

Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի կահավորումը կավարտվի դեկտեմբերինPanorama.am-ը գրում է.

«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են»,- «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի մասին ասել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այդ հատվածում ավարտվել են բետոնապատման աշխատանքները, և այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության, կահավորման աշխատանքներ:

Այդ հատվածում կանգ առած նախարարը նշել է. «Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարևորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ