«Թալիբանի» զինյալները 25 մարդու են սպանել Աֆղանստանում


18:52 , 28 օգոստոս, 2015

«Թալիբանի» զինյալները 25 մարդու են սպանել Աֆղանստանում168.am-ը գրում է.

«Թալիբան» իսլամիստական շարժման զինյալները հարձակվել են  Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում  գտնվող Ֆարյաբ նահանգի Աստանա կիշլակի (գյուղ) վրա ու երկու օրում սպանել 25 խաղաղ բնակչի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի պատգամավորին:

Նշվում է, որ զինյալները դաժան հաշվեհարդար են տեսել 25 անմեղ մարդկանց հետ, ներառյալ՝ կանանց ու երեխաների:
Կառավարական զորքերն ազատել էին Աստանան մի քանի շաբաթ առաջ, սակայն թալիբները կարողացել էին գյուղը հետ վերցնել: