Տարին պարտքով փակող տնօրենը կազատվի աշխատանքից. Աշոտյան


18:26 , 28 օգոստոս, 2015

Տարին պարտքով փակող տնօրենը կազատվի աշխատանքից. ԱշոտյանPanorama.am-ը գրում է.

«Համակարգում կան նաև բազում հարցեր, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն վստահեցնում եմ, որ ոլորտն այդ ներուժն ունի»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` այսօր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարի խոսքով` առաջին ձեռքբերումը պետպատվերի տեղերի կտրուկ աճն է. վերոնշյալ տեղերն ավելացել են 50 տոկոսով:

Արմեն Աշոտյանը նշել է այն փաստը, որ վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է` 14000-ից հասնելով 21000-ի: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը պայմանավորված է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի նոր հնարավորություններով:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին, որոնցից առաջինը, ըստ նախարարի, ոչ բավարար կապն է մասնավոր հատվածի հետ` կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում: Նախարարի խոսքով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ իրականացված հետազոտության համաձայն` նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շրջանավարտների ճնշող մեծամասնությունն աշխատում է` չնայած վերջիններիս միայն կեսն է աշխատում ըստ մասնագիտության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ