18:06 , 28 օգոստոս, 2015
Araratnews.am-ը գրում է.
Այսօր, օգոստոսի 28-ին ՌԼԴԿ նախկին պատգամավոր, տամբովյան հանցագործ խմբավորման ղելավարներից մեկը` Միխայիլ Գլուշչենկոն 17 տարվա ազտազրկման է դատապարտվել: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգի Հոկտեմբերյան շրջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Գալինա Ստարովոյտովայի սպանությունը կազմակերպելու մեջ:
Հայտնի իրավապաշտպանն ու Ռուսաստանի դեմոկրատական շարժման առաջնորդներից մեկը` Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998-ի նոյեմբերի 20-ին, Պետերբուրգոմ, սեփական տան շքամուտքում: