Չինաստանում զինծառայողները կապիկներ են վերցրել ծառայության


16:25 , 28 օգոստոս, 2015

6cN-saRJmpDiAjdtnOlCRQ-articleAraratnews.am-ը գրում է.

Չինաստանում զինծառայողները կապիկներ են վերցրել ծառայության: Կենդանիները պաշտպանում են ռազմաօդային բազաները թռչուններից: Բանն այն է, որ թևավորները զինվորականներին անհարմարություններ են պատճառում.ընկնում են ինքնաթիռների շարժիչների մեջ, ինչը  երբեմն ինքնաթիռների կործանման պատճառ է  դառնում, փոխանցում է  Want China Times-ը:

Կապիկներին այնպես են վարժեցրել, որ նրանք քանդում են  ռազմական օբյեկտների մոտ ծառերին հյուսած թռչունների բները: Իսկ վաստակի համար պրիմատներին եգիպտացորեն, բանջարեղեն ու միրգ են հյուրասիրում: Ներկայում արդեն 5 կապիկ է ծառայության անցել: Նրանցից յուրաքանչյուրը կարող է մինչև 12 բույն ավերել: