16:24 , 28 օգոստոս, 2015
Բրյուսելի ոստիկանության հարավային կոմիսարիատի աշխատակիցների խմբին հատուկ պաշտպանության տակ են վերցվել իսլամիստ ծայրահեղականների կողմից պոտենցիալ սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է La Derniere heure թերթը:
Հաղորդվում է, որ հարկադիր միջոցառումը, որի մանրամասները չեն հաղորդվում անվտանգության նկատառումներով, ընդունվել է, երբ ոստիկանները բաժանմունք են տարել ձերբակալվածի, որի բջջային հեռախոսում հայտնաբերվել են կոմիսարիատի առանձին աշխատակիցների լուսանկարները:
Այդ կադրերը վկայում են, որ դրանք գաղտնի են արվել. իրավապահները լուսանկարներում քաղաքացիական հագուստով են և ընտանիքի անդամների շրջապատում:
Բրյուսելի հարավային կոմիսարիատը վերահսկում է բրյուսելյան Անդերլեխտ, Ֆորե և Սեն-Ժիլ կոմունաները, որոնց բնակչության զգալի մասը մուսուլմաններ են:
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Բրյուսելի ոստիկանները ծայրահեղականների կողմից հնարավոր ակցիաների մտավախությունների պատճառով հրաժարվել են սեպտեմբերի 1-ին առանց զենքի հերթապահել՝ թեև դա պարտադիր է նոր ուսումնական տարվա առաջին օրը դեպի դպրոցներ անցումները կարգավորելիս: