16:00 , 28 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով և՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և՛ գործադիր ու օրենսդիր իշխանությունների մակարդակում փոխգործակցությունը:
Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում: Զրուցակիցների համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին թույլ կտա հարստացնել հայ-բելառուսական համագործակցության օրակարգը՝ այն բարձրացնելով զարգացման նոր մակարդակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ