15:42 , 28 օգոստոս, 2015
Երգչուհի Ադելի նոր՝ «25» ալբոմի թողարկումը նշանակված է այս տարվա նոյեմբերին՝ հայտնում է Billboard-ը։ Նոր ալբոմի մասին շշուկները պտտվում են անցած տարվանից։
Նախորդ՝ թվով երկրորդ ալբոմը, որը կրում է «21» անվանումը, թողարկվել է 2011 թվականին և դարձել տասնամյակի ամենավաճառվող ալբոմը՝ ըստ Ձայնագրման միջազգային ֆեդերացիայի։
Այն գլխավորել է չարթերն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում և Ադելին բերել «Գրեմմի» մրցանակ և Brit Award: