14:54 , 28 օգոստոս, 2015Lragir.am-ը գրում է.
Քենիացի Ջուլիուս Յեգոն Պեկինում անցկացվող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության նիզակի նետման մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել՝ չնայած, որ դեռ 4 տարի առաջ նա մարզիչ չուներ և նիզակ նետելու տեխնիկան էր ուսումնասիրում YouTube-ի տեսանյութերի միջոցով:
Բացի այդ, Ջուլիուս Յեգոն առաջին քենիացին է, ով աշխարհի չեմպիոն է դառնում նիզակի նետման մրցաշարում: Նրա չեմպիոնական նետման հեռավորությունը կազմել է 92.72 մետր:
Յեգոն 2012 թ. մասնակցել է Օլիմպիական խաղերին և 12-րդ տեղը զբաղեցրել: 2013 թ. աշխարհի առաջնության ժամանակ նա 4-րդն էր: