Գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


14:30 , 28 օգոստոս, 2015

exanak..Araratnews.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 28-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.