Մենք Զլատանին արքայի պես կընդունենք. «Մալմյո»-ի մարզիչ


12:38 , 28 օգոստոս, 2015

960«Մալմյո»-ի գլխավոր մարզչի օգնական Օլոֆ Պերսոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Շվեդական ակումբն A խմբում կհանդիպի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Զլատան Իբրահիմովիչը:

«Զլատանին հաճելի կլինի վերադառնալ հայրենիք: Երկրպագուների համար պարզապես ֆանտաստիկ կլինի տեսնել նրան և նրա խաղընկերներին: Կարծում եմ, որ նրան այստեղ արքայի պես կընդունեն:

Ինչ վերաբերում է վիճակահանությանը, ապա նշեմ, որ այն մեզ համար շատ ծանր թվաց: Սակայն մեր մրցակիցները պետք է հասկանան, որ «Մալմյո»-ն հեշտ մրցակից չէ»,- հայտարարել է Պերսոնը: