ԱՄՆ-ը կուբայական 36 ընկերություն հանել է պատժամիջոցների ցանկից. ԶԼՄ-ներ


11:38 , 28 օգոստոս, 2015

cuba-usaԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի կուբայական 36 ձեռնարկություն, 21 ֆիզիկական անձի և 3 նավ է հանել անձանց և ընկերությունների պատժամիջոցների ցանկից, որոնք ենթակա են կուբայական ակտիվների կառավարման դրույթներին: Այս մասին հայտնում է El Nuevo Herald պարբերականը:

Հաղորդվում է, որ նավերն ու ընկերությունները հանվել են պատժամիջոցների ցանկից, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը համարել է, որ դրանք արդեն չեն գործում:

Ֆիզիկական անձինք պատժամիջոցների ցուցակից հանվել են, որովհետև այլևս չեն համագործակցում սև ցուցակի ձեռնարկությունների հետ:

Նշվում է, որ հանված շատ ընկերություններ գրանցված են Պանամայում, որտեղ Կուբան ուժեղ առևտրային ներկայություն ունի: Ցուցակից հանվել են նաև ֆիրմաներ, որոնց շտաբ-բնակարանները Գերմանիայում են, Իսպանիայում, Էկվադորում և Ճամայկայում: