Մխիթարյանը 7 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ


11:22 , 28 օգոստոս, 2015

&MaxW=640&imageVersion=default&AR-150829802Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի` նորվեգական ՕԴԴ-ի դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Այսպիսով, 26-ամյա հայ կիսապաշտպանը 2015/16 թթ. մրցաշրջանում հավաքեց 14 բալ «գոլ+փոխանցում» սիստեմում:

Պաշտոնական 7 հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: