«Ժողովուրդ». Պտղնի համայնքում տեղի ունեցած սպանությունը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունք է եղել


09:46 , 28 օգոստոս, 2015

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ երեկ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում տեղի ունեցած սպանությունը կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունք է եղել։   Մեր   տեղեկություններով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որ համայնքում ձկնաբուծարան ունի, օգոստոսի 26-ին գինովցած է եղել և հայհոյել է նույն համայնքի բնակիչ 28-ամյա Արման Բաղդասարյանին։

Վերջինս էլ ոխ Է պահել և երեկ, վերցնելովիր հորը պատկանող զենքը, գնացել Արսեն Ազիզյանին պատկանող ձկնաբուծարան և այնտեղ տեղադրված վագոն-տնակում, երկու անգամ կրակելով սպանել նրան։ Տեղեկացնենք, որ սպանվածն ամուսնացած Էր  խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։