Եվրոպան դադարեցնում է ադրբեջանական նավթի գնումը


00:52 , 28 օգոստոս, 2015

Եվրոպական նավթային ընկերությունները որոշել են սեպտեմբերից սկսած ավելացնել աֆրիկյան երկրներից նավթի գնման ծավալները՝ դրանով հրաժարվելով ադրբեջանական նավթից։ Նախկինում աֆրիկյան նավթը հիմնականում վաճառվում էր Հնդկաստանին և Չինաստանին։ Ներկայումս պահանջարկի կրճատման արդյունքում այդ փաստից օգտվում են եվրոպացիները՝ գնելով տեղափոխման տեսանկյունից ավելի շահավետ տարբերակով։ Ի դեպ, մի քանի ամիս է՝ ադրբեջանական նավթից հրաժարվել է Իսրայելը՝ նախընտրելով իրաքյան Քրդստանի նավթը։
Արդյունքում ադրբեջանցիներին մնում է հաց ու նավթ ուտել՝ համ էժան է, համ էլ նավթը գոնե կծախվի։